Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Որպեսզի չլղարի հարուստների քսակը

Որպեսզի չլղարի հարուստների քսակը
05.11.2012 | 14:12

Անգլիայում սկսել են լրջորեն մտածել ֆուտբոլիստների աշխատավարձի վերին շեմ հաստատելու մասին: Սահմանափակմանը, որի ակտիվ լոբինգով մասնավորապես հանդես է գալիս «Մանչեստր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզեր ընտանիքը, նախնականով կողմ են արտահայտվել պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբատերերի զգալի մասը, նրանց թվում և «Չելսիի» ու «Մանչեստր Սիթիի» սեփականատերեր Ռոման Աբրամովիչն ու շեյխ Մանսուրը: Որպեսզի նախագիծն օրենքի ուժ ստանա, հարկ է որ նախաձեռնության օգտին քվեարկի քսան ակումբից տասնչորսը (քվեարկությունը լինելու է նոյեմբերի տասնհինգին): Նախատեսվում է, որ սահմանափակումը հավելականով կկազմի մոտավորապես հինգ տոկոսի կարգի թիվ` հաշվարկված տվյալ տարում խաղացողներին հատկացվող աշխատավարձի ֆոնդից: Համեմատության համար ասենք, որ եթե 1992-ին երկրի առաջնության բարձրագույն դիվիզոնում ֆուտբոլիստը շաբաթական ստանում էր 1775, ապա արդեն 2010 թվին` 35 հազար եվրո: Այսպիսի աճի հետեւանքն եղել է այն, որ ակումբները խրվել են պարտքերի մեջ (միակ բացառությունն «Արսենալն» է), որը գումարային արտահայտությամբ կազմում է մոտ 2,4 միլիարդ եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ